Կարևոր իրադարձություններ

Աժիոտաժ՝ ԱԺ-ում. 2 օր շարունակ Արփինե Հովհաննիսյանի ծննդյան օրն էր նշվում. «Ժողովուրդ»

06 Դեկտեմբեր, 2017 10:05
Աժիոտաժ՝ ԱԺ-ում. 2 օր շարունակ Արփինե Հովհաննիսյանի ծննդյան օրն էր նշվում. «Ժողովուրդ»

Ժուկով-ժամանակով խնջույքները տեւում էին յոթն օր, յոթ գիշեր: Հիմա այդ ժամանակներն անցել են: Բայց լինում են դեպքեր, երբ ծննդյան տոները մի քանի օր շարունակ են նշում, օրինակ՝ ԱԺ փոխնախագահ, հանրապետական Արփինե Հովհաննիսյանը, ում ծննդյան օրը խորհրդարանում երկու օր շարունակ նշվեց:

Տարեդարձը երկուշաբթի օրն էր: Քանի որ այդ օրը նիստ չի եղել, եւ ոչ բոլոր պատգամավորներն են կարողացել շնորհավորել Հովհաննիսյանին, նրանք փորձում էին երեկ այդ սխալն ուղղել:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը նկատեց, որ պատգամավորները պարբերաբար խումբ-խումբ բարձրանում էին ԱԺ փոխնախագահի աշխատասենյակ՝ մեկ բաժակ սուրճի, չմոռանալով նաեւ նվերների մասին: Այդ աժիոտաժը խորհրդարանում շարունակվեց գրեթե ամբողջ օրը:

Ընդ որում, առաջին շնորհավորողներն արական սեռի ներկայացուցիչներն էին, ովքեր ԱԺ օրակարգի հաստատումից հետո, դուրս գալով դահլիճից, առիթը բաց չթողեցին մեկ բաժակ սուրճի ներքո շնորհավորելու Արփինե Հովհաննիսյանին:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին