Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    483,5

  • EUR

    562,5
    570,5

  • RUB

    8,06
    8,31

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Վիգեն Սարգսյանն իր պահվածքով ու գործելաոճով հիշեցնում է Գեւորգ Կոստանյանին. «Ժողովուրդ»

06 Դեկտեմբեր, 2017 09:56
Վիգեն Սարգսյանն իր պահվածքով ու գործելաոճով հիշեցնում է Գեւորգ Կոստանյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ Հայկազ Բաղմանյանը Սերժ Սարգսյանի հրամանագրով երեկ ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Այս լուրը շատերի կողմից ոգեւորությամբ ընդունվեց:

Բայց կատարվածում ուշագրավ երկու բան կար, որ նախ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, թե Բաղմանյանը զորացրվելու դիմում ներկայացրել է իր հորդորով, քանի որ չի կատարել աշխատանքային պայմանավորվածությունները:

Անկեղծ ասած՝ ցանկալի կլիներ, որ ՀՀ Պնախարարն առավել զուսպ լիներ իր խոսքերում, քանի որ դժվար է պատկերացնել, թե ինչպես է երիտասարդ նախարարը Սերժ Սարգսյանի մարտական ընկերոջը բանակից հեռանալու հորդոր ներկայացնում:

Եվ երկրորդ՝ եթե, այնուամենայնիվ, բանակային կարգուկանոնը թելադրում էր այդպիսի կոշտ հայտարարության անհրաժեշտություն, ապա դրանից հետո պետք է իրավական գործողություններ հետեւեին: Բնականաբար, քրգործ չի հարուցվելու:

Իսկ ընդհանուր առմամբ, նկատենք, որ Վիգեն Սարգսյանն իր պահվածքով ու գործելաոճով հիշեցնում է պաշտոնից հրաժարական տված ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին. բոլորին նայում է վերեւից, կասկածամտորեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին