Կարևոր իրադարձություններ

Միջկուսակցական վեճ ՀՀԿ-ում. Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ ինքն է որոշում. «Ժամանակ»

06 Դեկտեմբեր, 2017 09:35
Միջկուսակցական վեճ ՀՀԿ-ում. Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ ինքն է որոշում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցը ԱԺ ՀՀԿ-ական խմբակցության ներսում միջկուսակցական վեճի պատճառ է դարձել:

Փաշինյանը ԱԺ նիստի սկզբում վարման կարգի վերաբերյալ ելույթ ունենալու իրավունք խնդրեց նիստը վարող ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանից և հայտարարեց, որ ՀՔԾ-ին ուղղված իր դիմումը շարունակում է մնալ անպատասխան:

Երբ Փաշինյանը ձևակերպում էր հարցը, դահլիճում նստած ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը և ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը պահանջում էին, որ Հովհաննիսյանը Նիկոլ Փաշինյանի խոսափողը անջատելու հրահանգ տա: Սակայն Արփինե Հովհաննիսյանը թույլ տվեց, որ Փաշինյանն ավարտի իր ելույթը, և հայտարարեց, որ ինքն է որոշում վարման կարգը:

Նշենք, որ Արփինե Հովհաննիսյանը, այսպես կոչված, Կարապետյանական թևի ներկայացուցիչ է, ովքեր համարում են, որ Կարեն Կարապետյանը պետք է շարունակի մնալ վարչապետ, և իշխանության ներսում պետք է տեղի ունենա սերնդափոխություն»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
 

Լրահոս

Դիտել ավելին