Կարևոր իրադարձություններ

Վիտալինան հրապարակել է տեսանյութ այն մասին, թե ինչպես է Ջիգարխանյանն իր հետ վարվել տանը

05 Դեկտեմբեր, 2017 19:23
Վիտալինան հրապարակել է տեսանյութ այն մասին, թե ինչպես է Ջիգարխանյանն իր հետ վարվել տանը

Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ- Ռոմանովսկայան շարունակում է «ներկայացումը»՝ կապված ամուսնալուծության հետ։ Նա կրկին հայտնվել է Անդրեյ Մալախովի հաղորդման եթերում։

Վիտալինան հրապարակել է տեսանյութ, որն արվել է ժողովրդական արտիստի հետ նրա կյանքի ընթացքում։ Նա ցույց է տվել, թե ինչպես է Բորիսովիչը խոհանոցում վիսկի խմել և հայհոյել իրեն սխալ որոշման համար։ «Դու էժանագին ես»,-բղավել է դերասանը։

Վիտալինան հայտարարել է, որ հիմա՝ սկանդալային ամուսնալուծությունից հետո, կարծում է, որ դարձել է ինչ-որ մեկի խաղի զինվորիկը։

Վիտալինան պատմել է, թե որքան է սիրել Արմեն Բորիսովիչին։ «Նա ինձ ոչինչում չի օգնել։ Ես նրան սիրում էի։ Նման հարաբերություններ կարող են լինել միայն սիրո հիման վրա, առավել ևս այդքան տևական ժամանակ։ 2-3 տարի նստել եմ նրա հետ գիշեր ու ցերեկ, որպեսզի նա կարողանա վերադառնալ աշխատանքի։ Դա 2009-2012 թթ. էր» ,-ասել է նա։

«Ես պարտքեր, վարկեր ունեմ, ինձ ցանկանում են ստիպել ինչ-որ բան վերագրել։ Նա անձամբ իմ դեմ որևէ հավակնություն չի ներկայացրել»,-հավելել է Վիտալինան։ Այն մասին, թե ինչպես է տաղավարում հայտնվել խոհանոցային տեսանյութը, Վիտալինան պատասխանել է. «Չգիտեմ, թե ինչպես է դա հայտնվել, ըստ ամենայնի, արտահոսք է եղել»։

 

Լրահոս

Դիտել ավելին