Կարևոր իրադարձություններ

«Ադրբեջանցի գեներալների անհանգստության պատճառ են դարձել հայկական բանակի զորավարժությունները»

05 Դեկտեմբեր, 2017 14:04
Հեղինակ՝ Աշոտ Ասատրյան
«Ադրբեջանցի գեներալների անհանգստության պատճառ են դարձել հայկական բանակի զորավարժությունները»

Հայկական բանակի զորավարժությունները ադրբեջանցի գեներալների անհանգստության պատճառ են դարձել:

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի անձնական օգտագործման գեներալները և լրագրողները նախարարից հրաման են ստացել ամեն գնով փնովել հայկական բանակի զորավարժությունները ու դա անում են ամենավատ ու անգրագետ ձևերով:

Սրանց փորձում են չհիմնավորված ձևով իրենց «հեղինակավոր» կարծիքները հայտնեն ու պարտված բանակի գեներալը փորձում է իբր մասնագիտական գնահատական տալ զորավարժություններին: Սրանց արտահայտած մտքերից զգացվում է, որ չափից շատ նեղված են զորավարժություններից:

Այս ամենը իհարկե հասկանալի է, քանի որ ադրբեջանական «հզոր» բանակի միֆով տառապող գեներալները դեռ չեն հաշտվել այն մտքի հետ, որ իրենց բանակի երկու ուղղաթիռ դեռ օդ չբարձրացած խոցվել են, որ մեկ զինծառայողը կարողացել է մեկ կետից մի քանի տանկ ու ռազմական նշանակության օբյեկտներ խոցի, որ իրենց բանակի հրետանին այնքան թույլ է, որ բազմաթից կրակոցների արդյուքնում չի կարողացել խոցել այն կետը , որտեղից ավերվում էին իրենց բանակի զինծառայողները և տեխնիկաները:

Այս ամենին գումարվել է նաև ադրբեջանակ բանակում ծառայող սպաների միջև առաջացած կոնֆլիկտները, իրար վրա կրակելու, ծեծ ու ջարդ կազմակերպելու դեպքերը ու այս ամենի վրա աչք փակելու ու ժողովրդին շեղելու ամենահարմար տարբերակը հայկական բանակի զորավարժությունների մասին խոսելն է:

Չնայած Ռամիլ Սաֆարովի բանակից այլ բան սպասել պետք էլ չէ: Սրանց արյան մեջ մտած է մարդասպանությունը և հանցագործությունը, որը կատարում են և սահմանում , և սահմանից այն կողմ՝ իրենք իրենց հանդեպ:


 

Լրահոս

Դիտել ավելին