Կարևոր իրադարձություններ

Սաակաշվիլին փորձել է ցած նետվել բարձրահարկ շենքի կտուրից (ուղիղ)

05 Դեկտեմբեր, 2017 12:50
Սաակաշվիլին փորձել է ցած նետվել բարձրահարկ շենքի կտուրից (ուղիղ)

Ուկրաինայի Օդեսա շրջանի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր բարձրացել է 8-հարկանի բնակելի շենքի կտուր ու սպառնացել ցած նետվել, գրում է ria.ru-ն:

Աղբյուրի փոխանցմամբ` նա նման քայլի է դիմել այն բանից հետո, երբ ուժայինները եկել են նրա բնակարան ու խուզարկություն սկսել:

Ավելի ուշ հաջողվել է Սաակաշվիլիին կտուրից հետ քաշել:

Rbc.ru-ի փոխանցմամբ` Սաակաշվիլին մեղադրվում է Ուկրաինայում պետական հեղաշրջում իրականացնելու փորձի համար:

«Սաակաշվիլիին մեղադրում են սահմանադրական կարգի տապալման փորձի համար»,- ասել է նրա փաստաբանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին