Կարևոր իրադարձություններ

«Պետք է ակնկալել, որ նորահարուստ գավառացու մտայնությամբ գործող Բաքվի բռնապետի վարչակարգը փորձելու է որոշակի ֆինանսական միջոցներ ուղղորդել պարսկալեզու լրատվամիջոցների տիրությում»

05 Դեկտեմբեր, 2017 12:34
Հեղինակ՝ Վարդան Ոսկանյան
«Պետք է ակնկալել, որ նորահարուստ գավառացու մտայնությամբ գործող Բաքվի բռնապետի վարչակարգը փորձելու է որոշակի ֆինանսական միջոցներ ուղղորդել պարսկալեզու լրատվամիջոցների տիրությում»

Վերջին շրջանում իրանական ԶԼՄ-ներում հայկական ներկայությունը՝ ընդ որում, մեր երկու հանրապետությունների բարձր ղեկավարության և այլ ներկայացուցիչների մակարդակով ակնհայտ է և շոշափելի, ինչը լուրջ անհանգստություն է առաջացրել Ադրբեջանում:

Կարծում եմ՝ այդ անհանգստությունն անհամեմատ կավելանա և կձգտի ուղղակի հիստերիայի, եթե Բաքվում հասկանան, որ այս ամենն արվել է ոչ թե նյութական շահագրգռությամբ, այլ հայկական և իրանական կողմերի ակտիվ համագործակցության և համադրված գործողությունների շնորհիվ:

Առաջիկայում հավանաբար պետք է անկալել, որ նորահարուստ գավառացու մտայնությամբ գործող Բաքվի բռնապետի վարչակարգը փորձելու է որոշակի ֆինանսական միջոցներ ուղղորդել պարսկալեզու լրատվամիջոցների տիրությում «հավասարակշռությունը» վերականգնելու նպատակով, ինչը կարելի է արդյունավետ կերպով չեզոքացնել շարունակական ակտիվ աշխատանքով և իրանական կողմի հետ կապերի էլ ավելի ամրապնդմամբ:

#ՀայաստանԻրանբարեկամություն






 

Լրահոս

Դիտել ավելին