Կարևոր իրադարձություններ

Սերժ Թանկյանը ցանկանում է հայկական սուրճի բրենդ ստեղծել

05 Դեկտեմբեր, 2017 11:19
Սերժ Թանկյանը ցանկանում է հայկական սուրճի բրենդ ստեղծել

Աշխարհահռչակ SOAD խմբի ղեկավար Սերժ Թանկյանը Expert-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ցանկանում է հայկական սուրճի բրենդ ստեղծել:

Հարցազրույցի վերջին հարցին` ինչն է առաջնահերթ իր համար, երաժիշտը պատասխանել է.

«Այսօր ինձ համար առաջնայինն իմ որդին է: Նրա հետ ժամանակ անցկացնելն ինձ համար աշխարհում կարևորագույնն է: Իսկ եթե խոսենք ստեղծագործական կյանքի մասին, ապա այժմ ես երաժշտություն եմ գրում և շարունակելու եմ գրել: Բացի այդ` մի քանի գաղափար ունեմ: 

Դրանցիցի մեկը հայկական սուրճի բրենդ ստեղծելն է, քանի որ սուրճ շատ եմ սիրում: Շատ բաներ եմ ցանկանում եմ փորձել, տեսնենք` ինչ կստացվի», - ասել է Թանկյանը:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին