Կարևոր իրադարձություններ

«Հարբած ղեկին ա նստում, կաշառում ա ոստիկաններին»

05 Դեկտեմբեր, 2017 10:23
Հեղինակ՝ Հարություն Մկրտչյան
«Հարբած ղեկին ա նստում, կաշառում ա ոստիկաններին»

100 Եվրո կաշառք վերցրած տեսուչների պատիժը պետությունից կտանի 30 միլիոն դրամ

Այսօր ՀՔԾ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որում նշում էր, որ երգիչ Սեբուհի հորից 100 եվրո կաշառք ստացած մյուս ՃՈ ոստիկանն էլ է կալանավորվել: Նշեմ, որ այս ոստիկանը արդեն 2-րդ կալանավորված անձն է: Երկու ոստիկանները, 100 եվրո կաշառք են ստացել և կալանավորվել: Այս պահի դրությամբ, անհայտ է, թե ինչ է լինելու կաշառք տվողի հետ, չէ որ նա նույնպես հանցանք է գործել...

Տեսեք, ոստիկաններին սպառնում է տարի ազատազրկում; Եթե նրանց դատարանը նվազագույն պատիժ սահմանի, ընդունենք 7 տարի ապա պետությունը թանկ կվճարի:

Մեկ կալանավորված և դատապարտված անձի համար, պետբյուջեից ծախսվում է օրը 600 դրամ: 7 տարին 2555 օր է: 2555 անգամ 6000 դրամ, ստացվում է 15 միլիոն 330 հազար դրամ: Մեկ ՃՈ ոստիկանը 7 տարի բանտում մնալու դեպքում, պետության վրա, կոպիտ ասած կնստի այդքան գումար: 2 ոստիկանների պահման համար, կրկնակի: Երկուսն էլ բանտում են:

Դուք ասում եք բյուջեում գումար չկա: 100 եվրո կաշառք են վերցրել, 100 օր ձրի աշխատացրեք, թող քար բարձեն, պաշտոնից ազատեք: 7 տարի նրանց բանտում պահելով, սպանում եք համ նրանց, համ էլ բյուջեն է մաշվում:

Թող պատժվեն, ոչ ոք նրանց արարքը չի խրախուսում, ոչ ոք, բայց պատժին ձև գոյություն ունի:

Ու էս ամեն ինչը նրա համար, որ մի հատ մարդ, որը ամերիկայում շերիֆ տենալով կարողա 3 ժամ ծառի հետևը թաքնվի, իսկ Հայաստանում հարբած ղեկին ա նստում, կաշառում ա ոստիկաններին, ու ազատվումա պատժից: Գիտե՞ք ինչի, որովհետև ինքը Սեբուհի հերն ա:


 

Լրահոս

Դիտել ավելին