Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը դրական է գնահատում ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ՌԴ գործողությունների ակտիվացումը

04 Դեկտեմբեր, 2017 17:12
Ադրբեջանը դրական է գնահատում ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ՌԴ գործողությունների ակտիվացումը

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ Բաքուն դրական է գնահատում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի գործողությունների ակտիվացումը, գրում է Ria Novosti գործակալությունը:

«Այդ երևույթը դրական է ընկալվում, որովհետև հակամարտության կարգավորման հարցում ՌԴ-ն կարող է մեծ դեր խաղալ, և դա բոլորն են գիտակցում: Ես դրական եմ գնահատում այդ շփումները: Բանակցություններն ու քննարկումները կբերեն ինչ-որ նոր գաղափարի»,- նշել է Մամեդովը:

Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ դեկտեմբերի 6-ին Վիեննայում ԼՂ հակամարտության խնդրի շուրջ հանդիպում կունենա Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:


 

 

Լրահոս

Դիտել ավելին