Կարևոր իրադարձություններ

«Անցյալ երկու օրերը Մերձավոր Արևելքում»

04 Դեկտեմբեր, 2017 12:49
Հեղինակ՝ Արմեն Պետրոսյան
«Անցյալ երկու օրերը Մերձավոր Արևելքում»

Անցյալ երկու օրերը Մերձավոր Արևելքում

1. Իսրայելական օդուժը հարվածել է Դամասկոսից 15 կմ հարավ գտնվող ալ-Քիսուա քաղաքում կառուցվող իրանական ռազմաբազային, որտեղ, ըստ սիրիական կողմի պաշտոնական տեղեկատվության, տեղակայված են սիրիական բանակի առաջին դիվիզիայի սպառազինության պահեստները. արաբական որոշ աղբյուրների համաձայն՝ հարվածի հետևանքով սպանվել են իրանական ԻՀՊԿ-ի 12 զինծառայողներ:

2. Ալ-Քիսուայի ուղղությամբ արձակված իսրայելական 5 բալիստիկ հրթիռներից առնվազն 2-ը խոցվել են ռուսական և սիրիական ՀՕՊ համակարգերի կողմից:

3. Թեպետ իսրայելական կողմը, ավանդույթի համաձայն, պաշտոնապես չի հաստատել օդային հարվածի վերաբերյալ տեղեկատվությունը, ասդուհանդերձ Իսրայելի վարչապետ Բ.Նեթանյահուն սոցիալական ցանցերի իր հաշիվներում տեսանյութ է հրապարակել, որի միջոցով հերթական անգամ հայտարարել է, թե Իսրայելը երբեք թույլ չի տա, որպեսզի Իսրայելը ոչնչացնել ցանկացող Իրանը միջուկային զենք ձեռք բերի, ինչպես նաև՝ ռազմական առումով ամրապնդվի Սիրիայի տարածքում:

4. Եմենի հութիների «Անսար Ալլահ» խմբավորումը, Սաուդյան Արաբիայից բացի, դեկտեմբերի 2-ին թևավոր հրթիռներ է արձակել արդեն ԱՄԷ-ի ուղղությամբ՝ թիրախավորելով Աբու-Դաբիից 250 կմ հեռավորության վրա կառուցվող «Բարաքա» ատոմակայանը: Ի դեպ, դեկտեմբերի 2-ը պատահական չի ընտրվել, այն ԱՄԷ-ի անկախության օրն է:

 

Լրահոս

Դիտել ավելին