Կարևոր իրադարձություններ

«Ադրբեջանի իշխանությունների հույսը ոչ թե իրենց բանակն է, այլ 1000 հոգանոց ահաբեկչական խումբը»

04 Դեկտեմբեր, 2017 11:30
Հեղինակ՝ Սարգիս Բալայան
«Ադրբեջանի իշխանությունների հույսը ոչ թե իրենց բանակն է, այլ 1000 հոգանոց ահաբեկչական խումբը»

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈՒՅՍԸ ՈՉ ԹԵ ԻՐԵՆՑ ԲԱՆԱԿՆ Է, ԱՅԼ 1000 ՀՈԳԱՆՈՑ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ

Ադրբեջանի սուլթան Ալիևը և այդ երկրի վերնախավի մյուս ներկայացուցիչները հաճախ են սիրում խոսել իրենց բանակի իբրև թե մարտունակ և պատրաստված լինելու մասին: Այդ բոլոր խոսքերը, սակայն հօդս են ցնդում, երբ հաշվի ենք առնում ընդամենը մեկ պարզ հանգամանք` մարտունակ բանակ ունեցող երկիրը կարիք չէր ունենա իր հույսը դնելու 1000 ահաբեկիչների վրա: Խոսքը Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող թվով 1000 ահաբեկիչ ծայրահեղականների մասին է, որոնք անցել են հատուկ մարտական պատրաստություն և մասնակցում են տարբեր գործողությունների, այդ թվում` երրորդ պետությունների տարածքներում իրականացվող ռազմական գործողություններին: Մասնավորապես այդ 1000 ադրբեջանցի ահաբեկիչները ակտիվ մասնակցություն են ունեցել Սիրիայի և Իրաքի տարածքում տեղի ունեցած մարտական գործողություններին` աջակցելով «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորմանը:

Այսօր էլ 1000 հոգանոց այդ խումբը անգործ չի մնում և իր ռազմական հմտությունները չկորցնելու համար դեռ շարունակում է մասնակցել Սիրիայում տեղի ունեցող մարտերին: Ընդ որում, Սիրիայում այդ խմբի մասնակցությունը ռազմական գործողություններին ֆինանսավորվում է անմիջապես «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից: Դրանով Ադրբեջանը երկու հարց ևս լուծում է՝ ահաբեկիչների խմբի մարտունակության պահպանման, ինչպես նաև Ադրբեջանի անվտանգության հարցը, քանի որ այդ ահաբեկչական պետությունն այնուամենայնիվ չունի այն կանոնավոր բանակը, որին գոնե ինքը կարող է վստահել և որի վրա կարող է հույս դնել պատերազմական գործողությունների ժամանակ: Այդ իսկ պատճառով են Ադրբեջանի իշխանությունները միշտ պատրաստ պահում այդ 1000 հոգուն, քանի որ անհրաժեշտության դեպքում այս երկրի հույսը միայն ահաբեկիչներն ու ահաբեկչական գործողություններն են:

 

Լրահոս

Դիտել ավելին