Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը կասկածներ չունի Հայաստանի եվրաինտեգրման վերաբերյալ. Լավրով

04 Դեկտեմբեր, 2017 11:13
Ռուսաստանը կասկածներ չունի Հայաստանի եվրաինտեգրման վերաբերյալ. Լավրով

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «Արևելյան գործընկերության» շրջանակում Եվրամիության հետ համագործակցության առումով ՌԴ-ն որևէ կասկած չունի Հայաստանի, Բելառուսի, և Ադրբեջանի վերաբերյալ, գրում է Ria Novosti-ն:

Լավրովի խոսքով` Ռուսաստանը բարձր է գնահատում Բելառուսի` «Արևելյան գործընկերության» ձևաչափը չքաղաքականացնելու դիրքորոշումը:

Նա նշել է, որ ՌԴ-ն այս առումով տարակարծություններ չկան:

«Ինձ թվում է` այս առումով տարակարծություններ չկան: Մենք ոչ մի կասկած չունենք Բելառուսի, Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ»,- ասել է Լավրովը բելառուսական STV հեռուստաալիքին տված հարցազրույցում:

 

Լրահոս

Դիտել ավելին