Կարևոր իրադարձություններ

Քեյթ Ուինսլեթն «ուղղել է» Տիտանիկ ֆիլմի ավարտը (տեսանյութ)

02 Դեկտեմբեր, 2017 16:15
Քեյթ Ուինսլեթն «ուղղել է» Տիտանիկ ֆիլմի ավարտը (տեսանյութ)

Այս տարի նշվում է աշխարհահռչակ «Տիտանիկ» ֆիլմի ստեղծման 20 տարին: Այս տարիների ընթացքում ֆիլմը դիտողներին ամենից շատ հուզող հարցերից մեկն այն է, թե  ինչու է մահացել Ջեքը, քանի որ դռան վրա բավարար տեղ կար Ռոուզի և նրա համար:

Youtube-ում նոր տեսանյութ է հրապարակվել, որում Քեյթ Ուինսլեթը, ով «Տիտանիկ»-ում խաղացել է Ռոուզի դերը, փոխել է ֆիլմի վերջին տեսարանը: Դա տեղի է ունեցել Սթիվեն Քոլբերի հաղորդման եթերում:

Նոր տարբերակում Ջեքի դերում հանդես է եկել հաղորդավարը, իսկ դռան փոխարեն օգտագործվել է սեղանը: Այս «ուղղված» տեսարանում Ռոուզն օգնել է իր սիրեցյալին փրկվել: 

 

Լրահոս

Դիտել ավելին