Կարևոր իրադարձություններ

«Դեկտեմբերի 2-ը աշխարհում և Հայաստանում»

02 Դեկտեմբեր, 2017 14:06
Հեղինակ՝ Աշոտ Ասատրյան
«Դեկտեմբերի 2-ը աշխարհում և Հայաստանում»

1949 թվականի դեկտեմբերի 2-ին Միավորված ազգերի կազմակերպությունն ընդունել է Մարդկանց առեւտրի եւ սեռական շահագործման բանաձեւը ու այդ օրվանից դեկտեմբերի 2-ին նշվում է Ստրկության դեմ պայքարի միջազգային օրը: Այսօր աշխարհում 21 միլիոն տղամարդ, կին եւ երեխա ապրում են ստրկության մեջ: Ստրկության ձեւերը այսօր խիստ բազմազան են՝ ֆիզիկական ուժի շահագործումից մինչեւ ստիպողաբար մարմնավաճառություն:

1816 - Վենետիկ է գալիս Ջորջ Բայրոնը՝ հայոց լեզու սովորելու և ծանոթանալու հայ գրականությանը։
1920 - ՌՍՖՍՀ լիազոր ներկայացուցչության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև կնքվեց համաձայնագիր, ըստ որի Հայաստանը հայտարարվեց անկախ Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն։
1920 - Լենինը ողջույնի հեռագիր է հղում Հայաստանի Ռազմա-հեղափոխական կոմիտեի նախագահ Սարգիս Կասյանին Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելու առթիվ։
1958 - Երևանում հիմնվում է սովետա-բուլղարական բարեկամության ընկերության հայկական բաժանմունք

 

Լրահոս

Դիտել ավելին