Կարևոր իրադարձություններ

Samsung-ը iPhone X-ից երկու անգամ թանկ հեռախոս է ներկայացրել (տեսանյութ)

02 Դեկտեմբեր, 2017 13:51
Samsung-ը iPhone X-ից երկու անգամ թանկ հեռախոս է ներկայացրել (տեսանյութ)

Samsung ընկերությունը ներկայացրել է iPhone X-ի արժեքը գերազանցող հեռախոսի մոդել, գրում է ria.ru-ն` Phandroid-ին հղումով:

Նշվում է, որ սկզբնական շրջանում W2018 հեռախոսը վաճառքի կհանվի միայն Չինաստանում: Դրա գինը կլինի մոտ 2400 դոլար, ինչը iPhone X-ի գնից ավելի քան երկու անգամ թանկ է:

Հայտնի է, որ հեռախոսն ունի երկու Full HD էկրան, 12 և 5 մեգապիքսելանոց տեսախցիկներ: Սակայն ոլորտի վերլուծաբանները ենթադրում են, որ նորույթի թույլ տեղը կարող է լինել դրա ծրագրային ապահովումը:

 

Լրահոս

Դիտել ավելին