Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն մտածված կերպով ձգտում է պատերազմի մեջ ներքաշել Հյուսիսային Կորեային. Լավրով

02 Դեկտեմբեր, 2017 10:40
ԱՄՆ-ն մտածված կերպով ձգտում է պատերազմի մեջ ներքաշել Հյուսիսային Կորեային. Լավրով

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը քննադատել է Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ-ի հրահրիչ քայլերը, գրում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

«ԱՄՆ-ն մտածված կերպով ձգտում է պատերազմի մեջ ներքաշել Հյուսիսային Կորեային»,- ասել է Լավրովը:

Նրա խոսքով` ԱՄՆ-ն սադրում է Փխենյանին, որպեսզի իր հետագա թշնամական քայլերի համար անհրաժեշտ պատրվակ ձեռք բերի:

Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեան չորեքշաբթի հայտարարեց, որ հաջողությամբ փորձարկել է միջմայրցամաքային բալիստիկ մի հրթիռ, որը կարող է հարվածել ԱՄՆ-ի տարածքում գտնվող ցանկացած թիրախ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին