Կարևոր իրադարձություններ

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Արցախ (լուսանկարներ)

01 Դեկտեմբեր, 2017 20:53
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Արցախ (լուսանկարներ)

Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում այսօր աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն: 

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Նախագահ Սարգսյանը Արցախի Նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Պաշտպանության բանակի շտաբ, որտեղ տեղի է ունեցել ավանդաբար անցկացվող տարեվերջյան խորհրդակցությունը՝ ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարների և բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների մասնակցությամբ:

 
 
Реклама 14


Քննարկվել են բանակաշինությանը վերաբերող հարցեր: Խորհրդակցության մասնակիցները լսել են Պաշտպանության բանակի հրամանատարի զեկույցը:

 

 






 

Լրահոս

Դիտել ավելին