Կարևոր իրադարձություններ

Մահացել է Դելոնի և Դեպադյեի մասնակցությամբ ֆիլմերի ռեժիսորը

01 Դեկտեմբեր, 2017 21:00
Մահացել է Դելոնի և Դեպադյեի մասնակցությամբ ֆիլմերի ռեժիսորը

Ֆրանսիացի ռեժիսոր Ալեն Ջեսուան մահացել է Էվրե քաղաքի հիվանդանոցում: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով ֆրանսիական աղբյուրը:

Կինոռեժիսորը կյանքից հեռացել է 85 տարեկանում: Նշվում է, որ մահից առաջ նա մեկ ամիս հիվանդ է եղել երկկողմանի թոքաբորբով և գտնվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:

Ջեսուան ծնվել է 1932-ին Փարիզում: Նրա նկարահանած ֆիլմերից են «Շոկային բուժումը» և «Արմագեդոնը»՝ Ալեն Դելոնի մասնակցությամբ, «Շները»՝ Ժերար Դեպարդյեի մասնակցությամբ, ինչպես նաև «Ֆրանկեշտեյն 90» կատակերգությունը՝ Ժան Ռոշֆորի մասնակցությամբ: Նրա վերջին նկարահանած ֆիլմը՝ «Սատանայի գույները» էկրան է բարձրացել 1997-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին