Կարևոր իրադարձություններ

«Վրաստանի մայրաքաղաքում իրականացված հակաահաբեկչական գործողությունների ժամանակ այնտեղ էր եղել նաև Ահմադ Չատաևը»

01 Դեկտեմբեր, 2017 17:52
Հեղինակ՝ Սարգիս Գրիգորյան
«Վրաստանի մայրաքաղաքում իրականացված հակաահաբեկչական գործողությունների ժամանակ այնտեղ էր եղել նաև Ահմադ Չատաևը»

Հետաքրքիր տեղեկություններ են հասնում Վրաստանից.

Ըստ այդմ՝ մի քանի օր առաջ՝ նոյեմբերի 21-ին, Վրաստանի մայրաքաղաքում իրականացված հակաահաբեկչական գործողությունների ժամանակ այնտեղ էր եղել նաև Ահմադ Չատաևը (վերջինս հայտնի չեչեն հրամանատար էր, ով եղել էր Իսլամական պետության զինյալներից մեկը, կազմակերպել Թուրքիայի Ստամբուլ քաղաքի օդանավակայանի ահաբեկչությունը):
Դեռևս այդ ժամանակ լուրեր էին պտտվում, որ Չատաևը եղել էր այն բնակարանում, որտեղ թաքնվել էին իսլամականները, երբ նրանց նկատմամբ սկսվեց հատուկ գործողություններ: Այդ ժամանակ ստացվող տեղեկությունների համաձայն՝ իսլամականները ինքնաձիգ ու նռնակներ են կիրառել իրավապահների նկատմամբ՝ ցուցաբերելով դիմադրություն:
Ինչ վերաբերում է այսօր տարածվող տեղեկություններին, ապա այստեղ հետաքրքիր է, որ ռազմական գործողության ընթացքում Չատաևի հրահանգով պայթեցվել է ռումբ, որի հետևանքով իսլամականները սպանվել են (այդ թվում Չատաևը). պայթեցնողն էլ վերջում գնդակահարվել է իրավապահների կողմից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին