Կարևոր իրադարձություններ

ՀԱՊԿ երկրների ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ

01 Դեկտեմբեր, 2017 11:53
ՀԱՊԿ երկրների ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` իրենց աջակցությունը հայտնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին:

Հայտարարության մեջ նշվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը (նախագահող երկրներ` Ռուսաստանի Դաշնություն, Ֆրանսիա, Միացյալ Նահանգներ) միջազգային հանրության համապատասխան մանդատն ունեցող միակ կառույցն է, որի առաքելությունն է քաղաքական և դիվանագիտական ուղիներով աջակցել ԼՂ հակամարտության կարգավորմանը:

Նշվում է նաև, որ ՀԱՊԿ-ը, հաստատելով ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունն, իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ջանքերին հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի, ՄԱԿ-ի Կանոնադրության դրույթների, ինչպես նաև Հելսինկյան Եզրափակիչ ակտի հիման վրա, որոնք մասնավորապես վերաբերում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքին:

 

«Մենք կողմ ենք հանդես գալիս 2016-2017թթ. Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով գագաթնաժողովների շրջանակում ձեռք բերված համաձայնությունների իրականացմանը, որոնք ուղղված են հակամարտության գոտում լարվածության մակարդակի նվազեցմանը»,- նշված է հայտարարության տեքստում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին