Կարևոր իրադարձություններ

Չինական ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի ճանապարհաշինական ծրագրերով

30 Նոյեմբեր, 2017 20:13
Չինական ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի ճանապարհաշինական ծրագրերով

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նոյեմբերի 30-ին ընդունել է չինական «China constuction» շինարարական կազմակերպության ներկայացուցիչներին՝ գլխավոր կառավարչի տեղակալ Վեյ Յանի գլխավորությամբ։

Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։

Ողջունելով հյուրերին՝ նախարարը ներկայացրել է Հայաստանում պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ նախատեսվող ճանապարհաշինական ծրագրերը, ինչպես նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը: Վահան Մարտիրոսյանն ընդգծել է, որ ուրախ կլինի, եթե այդ և մի շարք այլ ծրագրերում չինական կազմակերպության հետ համագործակցության հնարավորություններ լինեն։

Վեյ Յանին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է իրենց կազմակերպության գործունեությունը։ Նա նշել է, որ «China constuction»-ը ներկայացնում է Չինաստանի պետական շինարարական կորպորացիան։ Այն համարվում է աշխարհի ամենամեծ շինարարական կազմակերպությունը և աշխարհի 500 խոշոր ձեռնարկությունների շարքում գրավում է 24-րդ տեղը։ Զբաղվում են ինչպես շինարարական, այնպես էլ նախագծային գործունեությամբ, աշխատանքներ են կատարում բոլոր աշխարհամասերում։

 

Լրահոս

Դիտել ավելին