Կարևոր իրադարձություններ

Ինչպես Տարոն Մարգարյանը ջախջախեց Երկիր Ծիրանիին

29 Նոյեմբեր, 2017 19:44
Ինչպես Տարոն Մարգարյանը ջախջախեց Երկիր Ծիրանիին

Երևանի ավագանու հերթական նիստի ընթացքում, այսօր նույնպես Երկիր Ծիրանիի անդամները շանունակում էին սադրել ՀՀԿ անդամներին, մասնավորապես՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Տպավորություն էր ստեղծվում, որ ողջ նիստի ընթացքում Ծիրանիի կանայք փորձությունների էին ենթարկում իշխող մեծամասնությանը՝ ազդելով բազմաթիվ ներկաների նյարդերին:

Քաղաքապետը իր հանդարտությամբ և համբերատարությամբ կարողացավ զրոյացնել բոլոր սադրիչ հարձակումները, ինչի արդյունքում ընդդիմադիր ամենափոքր խմբակցության ներկայացուցիչները բազմաթիվ անհաջող փորձերից հետո հայտնվեցին մեղմ ասած անհարմար իրավիճակում: Երևան քաղաքի հմուտ կառավարիչը կարողացել էր այսօր այնպիսի օրակարգով հանդես գալ ավագանու նիստին, որ ընդդիմադիր խմբակցություններին ոչ մի հնարավորություն չէր թողել թեկուզ փոքր-ինչ ողջամիտ քննադատությամբ հանդես գալ: Տարոն Մարգարյանի այսօրվա նիստի օրակարգի բոլոր հարցերը անվիճելիորեն դրական ազդեցություն էին ունենում քաղաքի և երևանցիների համար, ինչը ստիպում էր Ծիրանիի կանանց խոսել դեմ, բայց քվեարկել կողմ:

Արդյունքում՝ Երևանյան մի շարք փողոցներ կվերակոչվեն հայ այնպիսի մեծությունների անուններով, ինչպիսիք են Լեոնիդ Ազգալդյանը, Սերգեյ Փարաջանովը և Մոնթե Մելքոնյանը: Որոշում կայացվեց նաև Երևանում տեղադրել որոշ հայ մեծերի հիշատակը հարգող հուշատախտակներ: Այսպիսով, անկարելի էր չնկատել, որ Տարոն Մարգարյանին այսօր հաջողվեց ոչ միայն սաստել ընդդիմության լիրիկական զեղումները, այլև ջախջախել նրանց նույնիսկ ամենաագրեսիվ հարձակումները:

 

Լրահոս

Դիտել ավելին