Կարևոր իրադարձություններ

«Իրաքյան Քրդստանը շարունակում է արտաքին աշխարհի հետ ինքնուրույն քաղաքականություն վարել»

29 Նոյեմբեր, 2017 11:53
Հեղինակ՝ Կարեն Հովհաննիսյան
«Իրաքյան Քրդստանը շարունակում է արտաքին աշխարհի հետ ինքնուրույն քաղաքականություն վարել»

Չնայած այն բանին, որ Իրաքը և Էրբիլը դեռևս գտնվում են բանակցությունների համար ոչ բարենպաստ պայմաններում, այնուամենայնիվ Իրաքյան Քրդստանը շարունակում է արտաքին աշխարհի հետ վարել ինքնուրույն քաղաքականություն:
Նոյեմբերի 28-ին Էրբիլում բացվեց թվով յոթերորդ օտարերկյա դիվանագիտական ներկայացչությունը՝ հյուպատոսություն: Էրբիլում բացվել է Շրի Լանկայի հյոպատոսությունը: Բացման արարողությանը ներկա են գտնվել Իրաքում Շրի Լանկայի դեսպան Նիրանջան Ռնասինղեն, ինչպես նաև Իրաքյան Քրդստանի արտաքին հարաբերությունների գերատեսչության ղեկավար Ֆելահ Մուստաֆան: 
Շրի Լանկայի պատվավոր հյուպատոս, ազգությամբ քուրդ Ահմեդ Ջալալը իր խոսքում ասել է, որ Քրդստանի տրածաշրջանում բնկվում են ավելի քանի 3000 Շրի Լանկացի , ովքեր կազմում են Իրաքում Շրի Լանկացիների 85-90%-ը : Իրաքը, ինչպես նաև Քրդստանը այն հինգ խոշոր ներմուծողներից են, որոնք Շրի Լանկայից թեյ են ներմուծում:

 

Լրահոս

Դիտել ավելին