Կարևոր իրադարձություններ

Իրանաֆոբիա տարածելով` Թրամփը նպատակ ունի աշխարհին հրաժարեցնել Իրանի հետ հարաբերություններից. Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ

27 Նոյեմբեր, 2017 12:47
Իրանաֆոբիա տարածելով` Թրամփը նպատակ ունի աշխարհին հրաժարեցնել Իրանի հետ հարաբերություններից. Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ

Իրանաֆոբիա տարածելով` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նպատակ ունի աշխարհին հրաժարեցնել Իրանի հետ հարաբերություններից: Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն`նման հայտարարություն է արել Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին Եվրախորհրդարանում ԻԻՀ-ի հետ հարաբերությունների խմբի նախագահ Յանուշ Լևանդովսկու հետ հանդիպման ժամանակ:

«Չպետք է թույլ տալ, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի ու նրա որոշ դաշնակիցների անհիմն մեղադրանքները միջազգային այս համաձայնագրի գործադրման ճանապարհին խոչընդոտ առաջացնեն»,- ասել է նա:

Նրա խոսքով` ԻԻՀ-ն մշտապես ձգտել է հակամարտությունների բանակցության ու երկխոսության միջոցով կարգավորմանը:

Հանդիպման ժամանակ Լևանդովսկին նշել է, որ Եվրոպան կանգնած է մնալու Իրանի կողքին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին