Կարևոր իրադարձություններ

Վրաստանում նոյեմբերի 27-ը համազգային սգո օր է հայտարարվել

25 Նոյեմբեր, 2017 23:17
Վրաստանում նոյեմբերի 27-ը համազգային սգո օր է հայտարարվել

Վրաստանում նոյեմբերի 27-ը համազգային սգո օր է հայտարարվել՝ Բաթումի «Լեո Գրանդ» հյուրանոցում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվածների հիաշատակին: Интерфакс-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է վրաց կառավարության վարչակազմի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

«Վրաստանի կառավարությունը երկրի բնակչության հետ միասին սգում է Աջարիայի «Լեո Գրանդ» հյուրանոցում տեղի ունեցած ողբերգության ժամանակ զոհված մարդկանց մահը: Նրանց հիշատակին նվիրված սգո օրը երկրի ողջ տարածքում կիջեցվեն պետական դրոշները», - ասված է հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին