Կարևոր իրադարձություններ

Թբիլիսիի քաղաքապետը հրաժարվել է աշխատավարձից

25 Նոյեմբեր, 2017 12:24
Թբիլիսիի քաղաքապետը հրաժարվել է աշխատավարձից

Վերջերս Թբիլիսիի քաղաքապետ ընտրված Կախա Կալաձեն հրաժարվել է իր աշխատավարձից: Aliq.ge-Ի փոխանցմամբ` նա որոշել է այդ գումարով օգնել կարիքավորներին:

Նշենք, որ Թբիլիսիի քաղաքապետի աշխատավարձը կազմում է 3180 լարի, որը կազմում է մոտավորապես 1200 ԱՄՆ դոլար:

Հատկանշական է, որ Վրաստանի Էներգետիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ ևս Կալաձեն հրաժարվել էր նախարարական աշխատավարձից:

 

Լրահոս

Դիտել ավելին