Կարևոր իրադարձություններ

Էդվարդ Նալբանդյանը Փարիզում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարների 34-րդ համաժողովին

25 Նոյեմբեր, 2017 12:06
Էդվարդ Նալբանդյանը Փարիզում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարների 34-րդ համաժողովին

Նոյեմբերի 25-26-ը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարների 34-րդ համաժողովին: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Փարիզյան համաժողովին Հայաստանը կստանձնի Ֆրանկոֆոնիայի նախարարների խորհրդի նախագահությունը։

Նախատեսվում է, որ Ֆրանկոֆոնիայի նախարարների համաժողովին կհաստատվեն Երևանում հաջորդ տարի կայանալիք կազմակերպության կանոնադրական մարմինների նստաշրջանների և գագաթաժողովի ժամկետները, գագաթաժողովի խորհրդանիշը, նշանաբանը և քննարկումների հիմնական թեմաները։

 

 

Լրահոս

Դիտել ավելին