Կարևոր իրադարձություններ

Ալի Լարիջանի. «Միջազգային հանրությունը պետք է փորձի արմատախիլ անել ահաբեկչությունը»

25 Նոյեմբեր, 2017 11:27
Ալի Լարիջանի. «Միջազգային հանրությունը պետք է փորձի արմատախիլ անել ահաբեկչությունը»

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին, դատապարտելով Եգիպտոսում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը, հայտարարել է, որ միջազգային հանրությունը և տարածաշրջանի երկրները պետք է փորձեն համատեղ ջանքերով արմատախիլ անել ահաբեկչությունը և նրանց գաղափարական թաքֆիրական հովանավորներին:

Եգիպտոսի Հյուսիսային Սինա նահանգում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ ռումբի պայթյունի և հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 235 մարդ և վիրավորվել են 150 ուրիշներ:

Լարիջանին ուղերձ է հղել Եգիպտոսի խոհրդարանի նախագահ Ալի Աբդոլլահ Սեյեդ Ահմեդին` դատապարտելով Եգիպտոսի Հյուսիսային Սինա նահանգում «Ալ-Արիշ» մզկիթի դեմ իրականացված ահաբեկչական հարձակումը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին