Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    483,5

  • EUR

    562,5
    570,5

  • RUB

    8,06
    8,31

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

«Հայաստան-ԵՄ համաձայնագիրը՝ ռուս-թուրքական մերձեցման նոր պատճա՞ռ»

25 Նոյեմբեր, 2017 10:37
Հեղինակ՝ Գագիկ Համբարյան
«Հայաստան-ԵՄ համաձայնագիրը՝ ռուս-թուրքական մերձեցման նոր պատճա՞ռ»

Այսօր Բրյուսելում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը,որքան կարելի է կռահել մեծ անհանգստություն է առաջացրել Բաքվում...Փաստաթղթի ստորագրումից որոշ ժամանակ անց ազերիական ԶԼՄ-ները սկսեցին իրենց կողմից գնված տեղացի և հիմնականում ռուսաստանյան քաղաքագետներից և մեկնաբաններից հարցազրույցներ վերցնել այս թեմայի վերաբերյալ...Հասկանալի է,թե ինչու՞ են Բաքվի ԶԼՄ-ները հարցազրույցներ վերցնում ռուսաստանցիներից...ԵՄ-ի կողմից պատժված Մոսկվայի ներկայացուցիչները չեն կարող դրական որևէ բան ասել ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ժամեր առաջ ստորագրված համաձյանագրի վերաբերյալ...Այսպես,ՌԴ-ի կառավարությանը կից գործող Ֆինանսական համալսարանի պրոֆեսոր Ալեքսեյ Կուզմինը բացահատյտ սպառնացել է Հայաստանին..."ԵՄ-ն կարող է շատ ուժեղ վիճել Թուրքիայի հետ...Հաշվի առնելով Թուրքիայի և Ադրբեջանի առանձնահատուկ հարաբերությունները կարող է ձևավորվել "հակաեվրոպական" ադրբեջանա-թուրքական ալյանս...Այդ իրավիճակում հայերին այլ բան չի մնում,քան կտրուկ սերտացնել ԵՄ-ի հետ հարաբերությունները...Իսկ ՌԴ-ն այն վիճակում չէ,որ վիճի Ադրբեջանի և Թուրքիայի հետ",-իր տեսակետն է հայտնել Կուզմինը haqqin.az-ի թղթակցին...

Սա ՌԴ կառավարությանը կից գործող համալսարանի աշխատացկի տարրական շանտաժն է պաշտոնական Երևանի նկատմամբ...Պարոն Կուզմինի մտքերը պատահական չեն...Պրոֆեսորը շատ լավ գիտի ինչ է ակնարկում...20-րդ դարի սկզբին ռուս բոլշևիկները,որոնք գրեթե նույն իրավիճակում էին գտնվում ինչ պուտինյան Ռուսաստանն այժմ փորձում էր մերձենալ իր նմանների՝եվրոպացիների կողմից չճանաչված և անտեսված քեմալական Թուրքիայի հետ...Դրա արդյունքում 1921 թ-ին ստորագրվեցին հակահայկական Կարսի և Մոսկվայի պայմանագրերը,որի հետևանքները մենք մինչև հիմա քաղում ենք...
Պարոն Կուզմինը բացահայտ սպառնում է մեզ,որ եթե մենք էլ ավելի սերտացնենք մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ,ապա թուրք-ադրբեջանական հակահայ տանդեմին կմիանա նաև Մոսկվան,լավագույն դեպքում կպահպանի չեզոքություն,որ թուրքերն ու ազերիներն իրենց գործն անեն...
Սակայն լավ կլինի,որ Մոսկվայի իշխանական կաբինետներում նստածները և քաղաքագետները հիշեն,որ իր ամբողջ պատմության ընթացքում Ռուսաստանն ամենաշատը պատերազմել է սիրելի Թուրքիայի հետ,իսկ երբ 2015 թ-ի նոյեմբերին 24-ի Սիրիայի օդային տարածքում թուրքերը խոցեցին ռուսական ռազմական ՍՈՒ-24 ինքնաթիռը,ապա Անկարայի դեմ սպառնալիքներով հանդես եկած ռուսներին սաստեցին նույն եվրոպացիները և ԱՄՆ-ն...
Մոսկվայում շատ շուտ են մոռանում պատմությունը...Չեն ուզում հիշել,թե ինչպես ընդամենը Թուրքիայի դրոշը կարմիր ներկելով Քեմալը Լենինց ստացավ մաքսիմալ ամեն ինչ,իսկ ռուսներին խոստացածը ոչ միայն չկատարեց,այլև ցույց տվեց երեք մատից հայտնի կոմբինացիան և նետվեց Արևմուտքի գիրկը...
Հ.Գ.Հետաքրքիր դիտարկում...Այսօր լրացավ Սիրիայի օդային տարածքում թուրքերի կողմից ռուսական ՍՈՒ-24 ռազմական ինքնաթիռի կործանման երկրորդ տարին...Ռուսաստանյան ոչ մի հեռուստաըներություն չի անդրադարձել այս թեմային...Չհիշեցին,թե ինչպես ներկայիս ռուսների բարեկամ Էրդողանը,ով միայն այս տարվա մեջ 6-րդ անգամ է հանդիպել Պուտինի հետ,հրամայել էր ոչ միայն կործանել ռուսների ինքնաթիռը,այլև սեփական ահաբեկիչներին հրահանգել էր սպանել ռուս օդաչուին...
Մոսկվայի արտաքին քաղաքականությունն ուղղակի հակառուսական է...Մոսկվայի ագրեսիվ հռետորաբանությունն ուղղակի վանում է նրանից նույնիսկ մեծ մասամբ ռուսասեր հայ հասարակությանը..

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին