Կարևոր իրադարձություններ

Արարատի, Աբովյանի և Հրազդանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

25 Նոյեմբեր, 2017 10:21
Արարատի, Աբովյանի և Հրազդանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Արարատի, Աբովյանի և Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: 

 Սևանի, Գորիսի, Կապանի ճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է: 
 
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
 
Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: 
 
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: 
 

Լրահոս

Դիտել ավելին