Կարևոր իրադարձություններ

Մանրամասներ ԵԺԿ գագաթաժողովից միջանցքներից. «Ռուսաստանի աչքից հեռու». «Հրապարակ»

25 Նոյեմբեր, 2017 08:15
Մանրամասներ ԵԺԿ գագաթաժողովից միջանցքներից. «Ռուսաստանի աչքից հեռու». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 23-ին Բրյուսելում ԵԺԿ գագաթնաժողովին «Ժառանգության» լիդեր Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը տարբերվել է նրա նախորդ ելույթներից: Նա այս ամբիոնից մշտապես խիստ քննադատական ելույթներ է ունենում, սակայն այս անգամ «բադասխան» չի պահանջել ո՛չ ՀՀ իշխանությունից, ո՛չ էլ նրանց իր գիրկը տանող «Յուրոփից»:

«Նրա ելույթը բավականաչափ կոռեկտ, երկրի համար այդ կարեւոր օրվա պատմականության գնահատականով եւ կոնսոլիդացված էր»,- ասացին ունկնդիրները:

Ջերմ ու կոռեկտ է եղել նաեւ ՀՀ բոլոր ներկայացուցիչների` միմյանց հետ բարեւ-բարլուսը: Ինչպես նաեւ Բրյուսելում հայաստանյան եւ ադրբեջանական պատվիրակությունների բարեւ-բարլուսը. նրանք հանգրվանել են նույն հյուրանոցում:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի, ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկի եւ Սերժ Սարգսյանի շփումներն էլ են ջերմ եղել, ինչի առթիվ բրյուսելցի մեր հայրենակիցն ասաց. «Ռուսաստանի աչքից հեռու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին