Կարևոր իրադարձություններ

Եղվարդի խճուղու արագաչափը կարձանագրի երկու ուղղություններով թույլատրելի արագությունը գերազանցելու փաստերը

25 Նոյեմբեր, 2017 00:10
Եղվարդի խճուղու արագաչափը կարձանագրի երկու ուղղություններով թույլատրելի արագությունը գերազանցելու փաստերը

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թ. նոյեմբերի 27-ից Երևան քաղաքի Եղվարդի խճուղում («Արմենիա» հեռուստաընկերության հարևանությամբ) տեղադրված արագաչափ սարքի միջոցով կարձանագրվեն երկու ուղղություններով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդների կողմից սահմանված 40 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությունը գերազանցելու փաստերը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը, Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

 

Լրահոս

Դիտել ավելին