Կարևոր իրադարձություններ

Երևանում 21-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին, որը մահացել է, հոսպիտալացվել է նաև վարորդը

24 Նոյեմբեր, 2017 23:02
Երևանում 21-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին, որը մահացել է, հոսպիտալացվել է նաև վարորդը

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում 21-ամյա Արման Մուրադյանը իր վարած BMW մակնիշի BW 755 BW համարանիշի ավտոմեքենայով Էրեբունի փողոցում՝ «Երևան Սիթի»-ի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։

 

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com, վրաերթի ենթարկվածը՝ 72-ամյա Գայանե Մարկոսյանը, մարմնական վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել նաև BMW-ի վարորդը, ում ինքնազգացողությունը վատացել է։

 

 




 

Լրահոս

Դիտել ավելին