Կարևոր իրադարձություններ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է

24 Նոյեմբեր, 2017 22:53
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին ժամը 21:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, Ապարան-Սպիտակ, Սիսիան-Գորայք, «Զանգեր»-Սարավան, Նոյեմբերյան-Ջուջևան-Ոսկեպար ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Նոյեմբերի 24-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան, հովտային գոտում՝ ձնախառն անձրևի տեսքով:

Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք նշված մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

Լրահոս

Դիտել ավելին