Կարևոր իրադարձություններ

Տարոն Մարգարյանն այցելել է Մարսելի Սողոմոն Թեհլերյանի անվան հրապարակ

24 Նոյեմբեր, 2017 21:48
Տարոն Մարգարյանն այցելել է Մարսելի Սողոմոն Թեհլերյանի անվան հրապարակ

Երևանի և Մարսելի միջև ստորագրված բարեկամության և համագործակցության համաձայնագրի 25-ամյակի առթիվ պաշտոնական այցով Մարսել ժամանած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Սրմաքեշի և Մարսելի հայազգի փոխքաղաքապետ Դիդիե Փարաքյանի ուղեկցությամբ այցելել է այս տարի պաշտոնապես Սողոմոն Թեհլերյանի անունով անվանակոչված հրապարակ: Հրապարակում նրանց միացել է նաև Մարսելում գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներկայացնելով հրապարակի անվանակոչման մանրամասները` Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսը նշել է, որ անվանակոչման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել այս տարվա ապրիլի 21-ին՝ Հայոց ցեղասպանության հերթական տարելիցին ընդառաջ: Վարդան Սրմաքեշը նաև հավելել է, որ հրապարակի անվանակոչման պաշտոնական արարողությանը, որը համատեղ կազմակերպել էին Մարսելի քաղաքապետարանը և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհուրդը, մասնակցել են Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը, մի շարք հասարակական և քաղաքական գործիչներ, ինչպես նաև Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներ:

 
 
Реклама 13

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկաների հետ միասին ծաղիկներ է խոնարհել հրապարակի անվանակոչման մասին հիշատակող հուշատախտակի մոտ:

 

Լրահոս

Դիտել ավելին