Կարևոր իրադարձություններ

Թբիլիսիի քաղաքագլխի աշխատավարձը կհատկացվի բարեգործությանը

24 Նոյեմբեր, 2017 21:16
Թբիլիսիի քաղաքագլխի աշխատավարձը կհատկացվի բարեգործությանը

Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն աշխատավարձ չի ստանա. այդ գումարը կօգտագործվի բարեգործական նպատակներով: Այդ մասին հայտնել է «Նովոստի Գրուզիա»-ն՝ հղում անելով Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությանը:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթելուց առաջ, որոնք Վրաստանում անցկացվել են հոկտեմբերի 21-ին, նախկին ֆուտբոլիստ Կախա Կալաձեն զբաղեցնում էր էներգետիկայի նախարարի պաշտոնը: 2012 թվականին այդ պաշտոնում իր նշանակվելուց շատ չանցած Կալաձեն հրաժարվեց աշխատավարձից: Ի դեպ, Թբիլիսիի քաղաքագլխի աշխատավարձը կազմում է 3 հազար 180 լարի (ավելի քան 1,1 հազար դոլար):

Կալաձեն Վրաստանի հարուստ մարդկանցից մեկն է: Հայտարարագրի համաձայն, նրա հաշվին կա ավելի քան 9,6 մլն դոլար:

 

Լրահոս

Դիտել ավելին