Կարևոր իրադարձություններ

Եգիպտոսի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 235-ի. ոչնչացվել են 15 արմատականներ

24 Նոյեմբեր, 2017 21:00
Եգիպտոսի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 235-ի. ոչնչացվել են 15 արմատականներ

Սինայի հյուսիսի մզկիթներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 235-ի։ Այս մասին հայտնում է Եգիպտոսի պետական հեռուստատեսությունը՝ հղում անելով դատախազությանը։

Ահաբեկիչներն ուրբաթօրյա աղոթքի ժամանակ ներխուժել էին էլ-Արիշ քաղաքից արևմուտք գտնվող Բիր էլ-Աբդ գյուղի մզկիթ և գործի դրել պայթուցիկ սարք, իսկ այնուհետև կրակել մզկիթից փախչող մարդկանց վրա։ Տեղեկություն կա, որ ահաբեկիչերը կրակել են նույնիսկ շտապօգնության մեքենաների վրա, որոնք փորձել են պայթյունի վայրից տեղափոխել վիրավորներին։

Sky News Arabia-ն՝ հղում անելով անվտանգության մարմինների աղբյուրին, հայտնում է, որ եգիպտական անօդաչուները ոչնչացրել են 15 արմատականների։ Նշվում է, որ թռչող սարքերը հրթիռային հարվածներ են հասցրել երկու արտաճանապարհային մեքենաների Սինայի հյուսիսի անապատում՝ ահաբեկչության վայրից ոչ հեռու։

 

Լրահոս

Դիտել ավելին