Կարևոր իրադարձություններ

Լևոն Արոնյանը նախավերջին տուրում ոչ-ոքի խաղաց

24 Նոյեմբեր, 2017 20:05
Լևոն Արոնյանը նախավերջին տուրում ոչ-ոքի խաղաց

Իսպանական Մալյորկայում շարունակվում է ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» վերջին՝ չորրորդ փուլի մրցաշարը: Այսօր` նոյեմբերի 24-ին ընթանում են նախավերջին՝ 7-րդ տուրի պարտիաները:

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց ռուս Եվգենի Տոմաշևսկու հետ:

Այս պարտիայից հետո Արոնյանն իր ակտիվում ունի 5 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Մրցաշարը կավարտվի նոյեմբերի 25-ին: Գրան Պրիի 4-րդ փուլի ընդհանուր հաշվարկով 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք կստանան:

 

Լրահոս

Դիտել ավելին