Կարևոր իրադարձություններ

«ԱՄՆ-ն իր ներկայությամբ օկուպացրել է Սիրիան». Զախարովա

24 Նոյեմբեր, 2017 16:42
«ԱՄՆ-ն իր ներկայությամբ օկուպացրել է Սիրիան». Զախարովա

ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը Սիրիայում անօրինական է: Parstoday-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան:

«ԱՄՆ-ն, առանց Դամասկոսի կառավարության համաձայնության, ռազմական ներկայություն ունի Սիրիայում»,- ասել է նա:

Նշենք, որ օրերս Washington Post օրաթերթը գրել էր, որ ԱՄՆ-ի կառավարությունը որոշել է իր ռազմական և քաղաքական ազդեցությունը տարածել Սիրիայում: 

Ավելի վաղ Վաշինգտոնի պաշտոնատարները հայտարարել էին, որ ահաբեկչության դեմ պայքարի նպատակով զորուժ են գործուղել Սիրիա: Սակայն այժմ ԻԼԻՊ-ի պարտությունից հետո  ԱՄՆ-ի պաշտոնատարները փորձում են տարբեր պատրվակներով իրենց ներկայությունը հաստատել Սիրիայում, այն էլ առանց Դամասկոսի   թույլտվության:  

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին