Կարևոր իրադարձություններ

Էդիկ Գրիգորյանի հարազատների վրա սպառնալիք է եղել՝ առհասարակ չխոսել կատարվածի մասին. «Ժամանակ»

24 Նոյեմբեր, 2017 10:05
Էդիկ Գրիգորյանի հարազատների վրա սպառնալիք է եղել՝ առհասարակ չխոսել կատարվածի մասին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 13-ին մահացած «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ դատապարտյալ Էդիկ Գրիգորյանի մահվան հանգամանքները պարզելու համար քրեական գործ է հարուցվել։ Ներկայումս քննություն է ընթանում։

Այս մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանների շահերի ներկայացուցիչ Ռոբերտ Ռեւազյանը։ Սակայն ուշագրավ է, որ քրգործի հարուցումից հետո Էդիկ Գրիգորյանի հարազատները հրաժարվում են խոսել վերջինիս մահվան հանգամանքներից, շտապօգնության բժշկից, նրա միջամտությունից։

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Էդիկ Գրիգորյանի հարազատների վրա ճնշում կա կամ սպառնալիք է եղել՝ առհասարակ չխոսել եւ չանդրադառնալ կատարվածին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին