Կարևոր իրադարձություններ

Նախկին պատգամավորի որդուն պաշտոն տվեցին. որքան է նրա ունեցվածքը. «Հրապարակ»

24 Նոյեմբեր, 2017 09:55
Նախկին պատգամավորի որդուն պաշտոն տվեցին. որքան է նրա ունեցվածքը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՊԵԿ կազմակերպման եւ հսկո­ղության վարչության հարկա­յին հսկողության բաժնի պետ է նշա­նակվել Հարություն Դարբինյանը:

Նա նախկին պատգամավոր Արսեն Դարբինյանի որդին է՝ Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի ազգականը:

Դարբինյանի եկամուտների հայտարարագրում նշված է 2 հողամաս, բնակելի տուն՝ հողամասի վրա, 3 մեքենա՝ MERCEDES-BENZ G500, MERCEDES-BENZ Տ 430 Լ, HONDA FIT 1.3: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նա հայտարարագրել է 8 մլն դրամ, 17 հազար դոլար, թեեւ աշխատավարձից ստացած եկամուտը մոտ 2,5 մլն է, ավելի քան 2 մլն դրամ եկամուտ էլ ստա­ցել է փոխառություններից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին