Կարևոր իրադարձություններ

Այն, որ Սերժ Սարգսյանն ինձ պաշտոն կտա, գիտաֆանտաստիկայի ժանրից է. Վազգեն Խաչիկյանն աշխատանք է փնտրում. «ՀԺ»

24 Նոյեմբեր, 2017 09:45
Այն, որ Սերժ Սարգսյանն ինձ պաշտոն կտա, գիտաֆանտաստիկայի ժանրից է. Վազգեն Խաչիկյանն աշխատանք է փնտրում. «ՀԺ»

«Հայ­կական ժամանակ»-ը զրուցել է սոցիալական ապահո­վության պետական ծառա­յության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի հետ: 

Պարոն Խաչիկյան, ինչո՞վ եք զբաղվում, ինտեգրվե՞լ էր քաղա­քացիական կյանքին:

Հիմա ինձ հոգեհարազատ աշ­խատանք եմ փնտրում, որպեսզի գործունեություն ունենամ եւ այդպես: Իհարկե, ինտեգրվել եմ, իհար­կե, ինտեգրվում եմ:

Ո՞ր ոլորտում եք Ձեզ պատկերացնում:

Տարբեր, դասախոսական, չգի­տեմ: Մինչեւ նոր տարի փնտրտուք կլինի, իսկ արդեն նոր տարուց նոր կյանք կսկսենք:

Հետեւո՞ւմ եք քաղաքական գոր­ծընթացներին:

Հետաքրքրվում եմ այնքանով, որքանով դուք եք հետաքրքրվում:

Անտարբեր չե՞ք քաղաքական գործընթացների նկատմամբ:

Ո՞նց կարող եմ անտարբեր լինել:

Վերջին քաղաքական գործըն­թացներին նաեւ Ձեր եղբայրն էր մասնակցում: Ախթալա համայնքի ղեկավարի ընտրությունում նա պարտվեց: Սպասելի՞ էր:

Դե հիմա ընտրություն է: Մեկը պետք է հաղթի, մեկը պարտվի: Չա­սեմ սպասելի, բայց ցանկալի չէր: Հիմա ժողովրդի ընտրությունն է: Ձայն բազմաց, ձայն Աստծո:

Ասում եք, որ մեզ նման հետեւում եք քաղաքական գործընթացնե­րին: Մեր ուշադրության կենտրոնում 2018 թ. վարչապետի հարցն է, Ձեզ հետաքրքի՞ր է այդ հարցը:

Ինձ համար պարզ է, որ վարչա­պետի հարցը պետք է որոշի ՀՀԿ-ն, եւ ով էլ կլինի, մենք կողջունենք որ­պես ՀՀ շարքային քաղաքացի: Որ­պես շարքային քաղաքացի, մենք հավատարիմ կլինենք այլ կառավարության եւ կուսակցության գծին:

Որպես քաղաքացի Ձեր կյանքը լա՞վ է:

Ես որպես քաղաքացի նոր եմ դուրս եկել (ՔԿՀ-ից) եւ չեմ կարող ասել իմ կյանքը լավ է, թե վատ է: Այո, իմ կյանքը լավ է, որովհետեւ անազատության մեջ շատ ավելի վատ էր, քան հիմա:

Տեղեկություններ են շրջանառվում, որ Սերժ Սարգսյանը Ձեզ նշա­նակելու է ինչ-որ պաշտոնում:

Ձեր ասածը գիտական ֆան­տաստիկայի ժանրից է:

Քննարկում չե՞ք ունեցել Սերժ Սարգսյանի հետ:

Իհարկե ոչ:

Բացառո՞ւմ եք, որ Ձեզ որեւէ պաշտոնում կնշանակեն:

Այս աշխարհում ես ոչինչ չեմ բացառում: Այդ թվում նաեւ իմ ազա­տազրկվելը, այդ թվում՝ եղբորս չընտրվելը, այդ թվում նաեւ ցանկա­ցած բան, բայց այն, ինչ որ ասում եք, գիտական ֆանտաստիկայի ժանրից է: Դա այնքանով է հավա­նական, որքանով ես կարող է տիե­զերք թռչեմ: Հավանական է, բայց ֆանտաստիկա է:

Սերժ Սարգսյանին ինչ-որ մի ձեւով շնորհակալություն հայտնե՞լ եք Ձեր ազատման համար:

Ես ամեն օր շնորհակալու­թյուն հայտնում եմ Սերժ Սարգսյա­նին իմ աղոթքներով, իմ մտածում­ների մեջ: Առերես՝ ոչ:

Աղոթքները տեղ հասնո՞ւմ են:

Դա Աստծո գործն է: Ես հիմա չգիտեմ՝ Աստված ինքն է տնօրի­նելու (ծիծաղում է): Ես չեմ կարող որոշել հասնում է տեղ, թե չէ: Այդ ճանապարհները դեպի Աստված, մեր ճանապարհների նման չեն, երեւի թե ուղիղ է: Եթե լավ ենք աղոթում, հասնում է: Խորդուբորդ ճանապարհներով, եթե մենք կա­րողանում ենք տեղ հասցնել, առա­վել եւս: Աստծո հետ կապն առանց միջնորդի է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին