Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը փորձում է իրականացնել հերթական մեգանախագիծը. «Ժամանակ»

24 Նոյեմբեր, 2017 09:25
Կառավարությունը փորձում է իրականացնել հերթական մեգանախագիծը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը փորձում է իրականացնել հերթական մեգանախագիծը, որի իրական նպատակը միջազգային դոնոր կազմակերպություններից փող պոկելն է:

Կառավարությունը խորհրդարանի հաստատմանն է ներկայացրել «Հայկական ատոմային էլեկտարակայան» ՓԲԸ առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու մասին օրենքի նախագիծ: Նախագիծը չափազանց կարճ է՝ կազմված է ընդամենը հինգ հոդվածից, որոնցից վերջինը վերաբերում է նրան, որ օրենքի նախագիծն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:

Որոշ տեղեկություններ կան օրենքի նախագծին կից ներկայացված հիմնավորումների մեջ, որոնց համաձայն՝ շահագործումից հանելը 2007թ. գնահատվել է 310.37 մլն ԱՄՆ դոլար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին