Կարևոր իրադարձություններ

Քիմ Քարդաշյանը և Ռիհաննան պահանջում են ազատ արձակել հաճախորդին սպանած մարմնավաճառին

24 Նոյեմբեր, 2017 00:20
Քիմ Քարդաշյանը և Ռիհաննան պահանջում են ազատ արձակել հաճախորդին սպանած մարմնավաճառին

Ռիհաննան, Քիմ Քարդաշյանը և Կառա Դելևինը հանդես են եկել 29-ամյա Սինտոյա Բրաունին ազատ արձակելու պահանջով, ով 2006 թ. դատապարտվել է ցմահ ազատազրկման հաճախորդին սպանելու համար: Հայտնիների ուղերձը նախկին մարմնավաճառին ազատ արձակելուն նվիրված ֆլեշմոբի մաս է, հայտնում է Mirror-ը:

Սինտոյա Բրաունն ազատազրկվել է 2004 թ.: 16-ամյա աղջկան մեղադրել են հաճախորդ Ջոն Ալենի սպանության համար: Նախկին զինվորականը բազմիցս բռնաբարել է Սինտոյային: Հաղորդվում է, որ տղամարդը նրան գնել է կավատից անձնական օգտագործման համար: Ինչ-որ պահի Բրաունը չի դիմացել տեղի ունեցողին և կրակելով սպանել է իրեն տանջողին ատրճանակով, որը միշտ ունեցել է պայուսակում:

Նախկին մարմնավաճառը դատարանում դեպքերի այդ տարբերակն է պատմել: Սակայն Բրաունը դատապարտվել է առաջին աստիճանի սպանության, կողոպուտի և ծանրացուցիչ հանգամանքներում մարմնավաճառության համար: Մինչև հիմա նա բանտում է անցկացրել 13 տարի:

#freecintoiabrown հեշթեգով ֆլեշմոբին հայտնիներ են մասնակցում: Կառա Դելևինը և Ռիհաննան Instagram-ում հրապարակել են Բրաունի լուսանկարը, Քիմ Քարդաշյանը Twitter-ի միջոցով դիմել է երկրպագուներին: Առայժմ հայտնիների ջանքերն արդյունք չեն տվել. Բրաունը բանտում է:
 
 

Լրահոս

Դիտել ավելին