Կարևոր իրադարձություններ

Արդարադատության նախարարությունը լրագրողական կազմակերպություններից որևէ առաջարկ չի ստացել

23 Նոյեմբեր, 2017 23:53
Արդարադատության նախարարությունը լրագրողական կազմակերպություններից որևէ առաջարկ չի ստացել

2017 թվականի նոյեմբերի 20-ին լրագրողական կազմակերպությունները զանգվածային լրատվության միջոցներում հրապարակել էին «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագծի վերաբերյալ հայտարարություն:

ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ վերջինիս հեղինակներն անդրադարձել էին ՀՀ կառավարության նոյեմբերի 16-ի նիստում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագծին և հարակից օրենսդրության մեջ լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին հավանություն տալու որոշմանն ու ներկայացրել նախագծի մշակման գործընթացի վերաբերյալ իրենց տեսանկյունը, ըստ որի՝ նախագծի մշակման ընթացքն իրականացվել է ոչ թափանցիկ և նախագիծն ուղարկվել է ՀՀ կառավարություն առանց հանրային քննարկման ներկայացնելու:

«Հայտարարությամբ լրագրողական կազմակերպությունները կոչ էին անում ՀՀ կառավարությանը, մասնավորապես, ստեղծել պետական կառույցների մասնագետներից ու անկախ փորձագետներից բաղկացած աշխատանքային խումբ՝ ժամանակակից պահանջներին համապատասխանող օրինագիծ մշակելու նպատակով։

 

Լրահոս

Դիտել ավելին