Կարևոր իրադարձություններ

Դաղստանում փոխհրաձգության հետևանքով զոհվել է երկու մարդ

23 Նոյեմբեր, 2017 23:33
Դաղստանում փոխհրաձգության հետևանքով զոհվել է երկու մարդ

Դաղստանի Մագարամկենտսկի շրջանում փոխհրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել: Ինչպես հաղորդում է  «Ռիա նովոստի»-ն, այդ մասին հայտնել է շրջանի ղեկավար Ֆարիդ Ահմեդովը:

Զոհերից մեկը շրջանային ժողովի պատգամավոր է: Շրջանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ փոխհրաձգության հետևանքով ևս երեք մարդ հոսպիտալացվել է: Դաղստանի առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ նրանցից երկուսի  առողջական վիճակը միջին ծանրության է:

Կրակողներից մեկին տարել են ոստիկանություն, երկուսին հաջողվել է փախչել: Ընդհանուր առմամբ կոնֆլիկտին մասնակցել է 8 մարդ:

 

Լրահոս

Դիտել ավելին