Կարևոր իրադարձություններ

Գարեգին Բ-ն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչին

23 Նոյեմբեր, 2017 23:28
Գարեգին Բ-ն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչին

Նոյեմբերի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ռասիզմի, այլատյացության և խտրականության դեմ պայքարի, քրիստոնյաների և այլ կրոնական խմբերի նկատմամբ անհանդուրժողականության կանխարգելման հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ պրոֆեսոր Ինգիբյորգ Գաբրիելին և ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր, ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության անդամ, պրոֆեսոր Հերիբերթ Հիրթեին իր տիկնոջ հետ:
Նորին Սրբությունը ողջունել է հյուրերի այցը Հայաստան «Քրիստոնյաների և կրոնական այլ խմբերի դեմ ատելության հիման վրա հանցագործությունների կանխարգելում և դիմագրավում. հեռանկարներ ԵԱՀԿ-ից և անդին» համաժողովի առիթով` կարևորելով նման նախաձեռնությունները, որոնք ուղղված են քրիստոնյաների և կրոնական այլ խմբերի ներկայացուցիչների առջև ծառացող մարտահրավերների կանխարգելմանը և հաղթահարմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին