Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ն կարող է Թուրքիան ներառել օֆշորների սև ցուցակում. Bloomberg

23 Նոյեմբեր, 2017 23:13
ԵՄ-ն կարող է Թուրքիան ներառել օֆշորների սև ցուցակում. Bloomberg

ԵՄ աշխատանքային խումբը դեկտեմբերի 5-ին կարող է ԵՄ երկրների ֆինանսների նախարարներին խորհուրդ տալ Թուրքիան ներառել օֆշորային ենթադատությունների սև ցուցակում: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով մի քանի տեղյակ աղբյուրի:

Հաղորդվում է, որ աշխատանքային խումբը, որի առաջադրանքի մեջ մտնում էր «ենթադատությունների ուսումնասիրությունը, որոնք հրաժարվում են հարկման հարցերում համագործակցությունից», եզրակացրել է, որ Թուրքիան բավարար ամեն ինչ չի արել ֆինանսական թափանցիկություն ապահովելու և գերարտոնյալ հարկային ռեժիմների դեմ արդյունավետորեն պայքարելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին