Կարևոր իրադարձություններ

Սոցփաթեթի շրջանակում բժշկական ծառայություններից 50 օրում օգտվել է 17.188 մարդ

23 Նոյեմբեր, 2017 22:22
Սոցփաթեթի շրջանակում բժշկական ծառայություններից 50 օրում օգտվել է 17.188 մարդ

Հոկտեմբերի 1-ից սոցիալական փաթեթի շահառուները բժշկական օգնություն են ստանում պետության կողմից երաշխավորված ապահովագրական փաթեթի շրջանակում: Գործունեության 50 օրվա ընթացքում առողջապահական ապահովագրությունից օգտվել է 17.188 մարդ, որից 1346-ին մատուցվել է վիրահատական ծառայություն, տեղեկացնում են Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:

Ուսումնասիրելով համակարգի դրույթների իրականացման արդյունքները, կատարելով անհրաժեշտ շտկումներ` առաջիկայում նույն մեխանիզմով կկազմակերպվի բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խնբերի ավելի քան 600.000 բնակչության բժշկական սպասարկումը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին